Մանրամասներ Կոնդեցի Հարութի սպանությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ որ Երևանում հերթական սպանությունն է տեղի ունեցել։ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 18-ին կրծքավանդակի հատվածում ստացած դանակի հարվածի հետևանքով սպանվել է 42-ամյա Հարություն Գալստյանը։ Նախնական քննության տվյալներով՝ Հ. Գալստյանին, ով առավել հայտնի է Կոնդեցի Հարութ անունով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ «ժողովուրդ»-ին սպանվածի մասին մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ Հարություն Գալստյանը «Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է։ Կատարվածը նրա մերձավոր շրջապատի համար առեղծված է դարձել։ Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Հ. Գալստյանը ֆինանսական խնդիրներ երբեք չի ունեցել, որևէ մեկի հետ երբևէ պարտք ու պահանջի հարց չի եղել։ Հարազատներն այս պահին կասկածներ չունեն՝ ով կարող էր նման բան անել։ Սպանվածի առանձնատուն այցելած մեր թղթակցին հաջողվել էր զրուցել նրա մորեղբայրը ներկայացած տղամարդու հետ, ում խոսքով՝ իրենք շատ ծանր հոգեվիճակում են և դեպքի հանգամանքերին ծանոթանալու ցանկություն այս պահին չունեն։ Այդուհանդերձ, մեզ հաջողվեց տեղեկանալ, որ թեև Կոնդը հայտնի է որպես քրեական տարրերով բնակեցված շրջան, սակայն Հարություն Գալստյանը երբեք նրանց հետ սերտ շփումների մեջ չի եղել։ Ըստ երևույթին, կատարվածը միջանձնային անհասկացվածության պատճառով է եղել։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ դեպքի ժամանակ մասնակիցներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Խոսակցություններ կան, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Կոնդեցի Հարութի և քրեական աշխարհում հայտնի Խռամի որդու միջև։ Նա ևս Կոնդի բնակիչ է։ Այս տեղեկության հավաստիությունը պաշտոնապես պարզել չհաջողվեց։ Հավելենք, որ Հարություն Գալստյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս  երեխա։ Նա   նախկինում   դատապարտված չի եղել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am