Թեհրանը հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարելիք այցին ու հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակին: Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Հայաստան կատարելիք հնարավոր այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար: Իրանը համարելով Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնողը` Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր, որ այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում, եւ հույս էր հայտնել, որ այդ միջանցքի շահագործման հանձնվելով՝ դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան: Ալի Սալամին նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարձր մակարդակով, փոխվստահությամբ ու քաղաքական նվիրվածությամբ: Չնայած Իրանի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին, իրանցի վերլուծաբանի հիշեցմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում առանձնացել է իր հավասարակշռված եւ իրանամետ քաղաքականությամբ: Թեեւ, ըստ նրա, պատժամիջոցները խոչընդոտում էին որոշ ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, խոսքը տնտեսական ոլորտի մասին է, առանց որի՝ քաղաքական հարաբերությունները պատժամիջոցների տարիներին մեծ առաջընթաց չապրեցին տնտեսական բաղադրիչի բացակայության պայմաններում: «Պատժամիջոցները վերացել են, եւ Իրանն աշխարհին է ներկայանում իր ողջ ներուժով, որն իր ողջ ծավալով պետք է արտահայտվի հայ-իրանական հարաբերություններում, այսինքն, պետք է վերացվի այդ հարաբերություններում առկա չիրացված ներուժը՝ մասնավորապես՝ առեւտրատնտեսական, էներգետիկ եւ կոմունիկացիոն ոլորտներում: Երկու կողմերն ունեն բավարար քաղաքական կամք դրա համար, սակայն վերջին տարիներին տարածաշրջանում լուրջ զարգացումներ եւ վերաձեւումներ են տեղի ունեցել, կան խաղացողներ, որոնց ձեռնտու չէ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: Սա մարտահրավեր է Հայաստանի ու Իրանի համար, որը պետք է է վերացնել: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանը փոքր եւ զգույշ երկիր է, իսկ Իրանն այսօր ձգտում է բոլոր երկրների հետ վերականգնել իր հարաբերությունները, ուստի մարտահրավերների հաղթահարման առումով երկու երկրներն էլ որոշ սահմանափակումներ ունեն, որոնք հնարավոր է հաղթահարել երկարաժամկետ գործընթացում»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին: Խոսելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի տված հարցազրույցի մասին, իրանցի վերլուծաբանն այն «կարեւոր ու ուղենիշային» որակեց: Նրա համոզմամբ, դրանում կային ուղերձներ ՀՀ քաղաքական էլիտայի համար: Դեսպանը, ըստ Սալամիի, ըստ էության բացահայտեց ԻԻՀ նախագահի ՀՀ կատարելիք այցի ողջ բովանդակությունը՝ իր հիմնական ուղղություններով: «Շատ կարեւոր հարցազրույց էր այն առումով, որ ներկայացվեց հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսլականը, որը խորն է, բազմաոլորտ ու հեռանկարային: Հարց է միայն, թե որքանո՞վ է այս տեսլականն իրագործելի ներկայումս, եւ այդ առնչությամբ ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Հայաստանում»,- ասաց Ալի Սալամին: Հարցին, թե ձեւավորվող Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքը չի՞ ստվերի արդյոք Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնությունը, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի տրամադրվածությունը, Ալի Սալամին ասաց, որ խոչընդոտներ չի տեսնում, եթե նախաձեռնության մասնակիցները դրանով հետաքրքրված են: Նա պարզաբանեց, որ Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վստահության լուրջ պակասով: Սալամիի խոսքով՝ Իրանն այսօր փորձում է վերականգնել իր հարաբերությունները տարբեր ուղղություններով, նոր հնարավորություններ գտնել: «Բայց Իրանի համար այս երկրները շարունակում են անվստահելի մնալ դիվանագիտական հարթությունում, նկատվում է զգուշավորություն: Իսկ Հայաստանի հետ Իրանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները, որի ուղղությամբ հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին»,- շեշտեց Ալի Սալամին: Վերջինիս համոզմամբ՝ տարածաշրջանը բարդ ժամանակաշրջան է ապրում, գործընթացները դանդաղ են առաջ ընթանալու՝ տարաձայնությունների պատճառով, բայց հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժը կարեւոր է ոչ միայն երկու երկրների, այլեւ Արեւմուտքի համար, ինչն այս հարաբերություններին աշխարհաքաղաքական նշանակություն է հաղորդում: Ուստի, ըստ Սալամիի, պետք է խելամիտ եւ սեփական շահերից բխող որոշումներ կայացնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am