Հայ-ամերիկյան հարաբերություններ՝ դարավոր բարեկամության պատմություն (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քարորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի եւ ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով: Դեռեւս 1653 թվականին Վիրջինիայի գաղութի հրավերով այնտեղ է ժամանում երկու հայ, որոնք եւ օգնում են այնտեղ մետաքս արտադրել: Հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել, որ մեկ տարի անց, 1654-ին նրանց մասին հիշատակում ենք գտնում Ջոն Ֆերարի բանաստեղծության մեջ: Ավելի ուշ, նախորդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաու կրտսերը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ դարձավ «առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործության մասին»: 1919 թվականին ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնը սեփական ձեռքով գծագրել եւ ստորագրել էր հայ-թուրքական սահմանը: Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգներն առաջին պետություններից էր, որը ճանաչեց եւ օգնության ձեռք մեկնեց նորանկախ Հայաստանին: Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են ամրապնդվել ու զարգանալ: Հայաստանի արտգործնախարարության համաձայն, Միացյալ Նահանգները հանդիսանում է Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորը: Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը ծառայում է զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը՝ կրթության, բժշկության, հումանիտար, ինչպես նաեւ մարդկանց իրավունքների իրազեկման ոլորտներում։ Ամերիկյան օգնությունը նկատում եւ գնահատում է նաեւ Հայաստանի ղեկավարությունը: «Շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին, այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի», – ԱՄՆ-ում իր ելույթում նշել էր Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանը: Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ աջակցելով երկու երկրների բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանությանն ու տարածաշրջանային խաղաղությանը, նշել է Ջոն Քերրին: Միացյալ Նահանգների իշխանություններն ու ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում են աջակցել ոչ միայն Հայաստանի հասարակական եւ քաղաքական, այլեւ՝ տնտեսական զարգացմանը: Հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում անցնելու է Հայաստանին նվիրված տնտեսական համաժողով, որի ընթացքում Հայաստանի նախագահի եւ աշխարհի խոշորագույն ընկերությունների եւ ֆինանսական կառույցների մասնակցությամբ քննարկվելու են հայկական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հեռանկարները:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am