Դասղեկի ու աշակերտի կոնֆլիկտը

«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ համարում «Դասղեկի այդ ստորացուցիչ վերաբերմունքից հետո՝ հրաժարվեց դպրոց գնալուց» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք Երեւան քաղաքի բնակչուհի Գոհար Աթոյանի ներկայացրած պատմությանը։ Տիկին Գոհարը վրդովված էր 9-րդ դասարանցի որդու նկատմամբ դասղեկի եւ դպրոցի (կոնկրետ դպրոցը չնշենք, հաշվի առնելով, որ խնդիրը դպրոցական երեխային է վերաբերում) տնօրինության ցուցաբերած վերաբերմունքից։ Տիկին Գոհարի ընտանիքը, որտեղ մեծանում է չորս դպրոցական Երեխա, անապահով է, նպաստառու։ Նրա մեծ որդին՝ Հայկազը, սեպտեմբերի 1-ին գնացել է դպրոց, որտեղ նրանից դասագրքերի գումար են պահանջել։ Նա ասել է, որ կդժվարանան միանգամից տալ առաջարկելով ընթացքում մաս-մաս վճարել։ Սակայն դասղեկը, Գ. Աթոյանի պնդմամբ, չի համաձայնել եւ դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ նվաստացրել է տղային։ Այն դեպքում, երբ նրան այդ դասագրքերը, որպես նպաստառու ընտանիքի երեխա, անվճար էր հասնում։ Ուրեմն՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նպաստառու ընտանիքի երեխայից դասագրքերի գումար են պահանջում, այն էլ՝ նման նվաստացուցիչ ձեւով։ Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք դպրոցի տնօրեն Ռ. Բարսեղյանին, ով, հասկանալի է, այս ամենի հետ կապված իր տեսակետն ունի. Ծնողի՝ Ձեզ ներկայացրած պատմությունն ամենեւին էլ մոտ չէ իրականությանը։ Ես մեկ փաստարկ բերեմ, եւ Դուք կհասկանաք, որ դասագրքերի վճարի վերաբերյալ խոսք լինել չէր կարող։ Հայկազը ամեն տարի անվճար է գրքերը ստանում, եւ նման խնդիր, բնականաբար, չէր կարող առաջանար։ Բայց ծնողը ասում է, որ միայն անցյալ տարի է, որ երեխան անվճար դասագիրք է ստացել։ Ոչ, չի կարող նման բան պատահել, որովհետեւ ես արձանագրություններ ունեմ։ Տեսեք, միայն 7-րդ դասարանում է տղան դասագրքերի համար վճարում կատարել, ես չեմ եղել այդ ժամանակ տնօրենը եւ չգիտեմ, թե ինչու է նա վճարել։ Բայց ես վերանայել եմ բոլոր արձանագրությունները. Հայկազը եւ վեցերորդ, եւ ութերորդ, եւ հինգերորդ դասարանում անվճար է ստացել դասագրքերը, կարող եք գալ եւ ինքներդ ծանոթանալ փաստաթղթերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am