Մեղադրանքները շինծու են. «Ոտքի´ Հայաստան»

Դավիթ Հովհաննիսյանին և Անդրիաս Ղուկասյանին  ներկայացված մեղադրանքները շինծու են «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանն արդեն ավելի քան 50 օր  կալանքի տակ են: Հիշեցնենք, որ Դավիթ Հովանիսյանին շինծու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նահուլիսի 30-ին տանից բերման է ենթարկվել Քննչական կոմիտե, որտեղ և ձարբակալվել է: Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանի խոսքով` իր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել 2 ոստիկան: 2013թ. նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցած և ՀՀ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած Անդրիաս Ղուկասյանին շինծու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել հուլիսի լույս 30-ի գիշերը իր տան դիմացից` Սարի Թաղի ոստիկանական հարձակման հետևանքով վիրավոր վիճակում տաքսուց իջնելիս: Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականի մարտի մեկի դեպքերի կապակցությամբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովն իր 1609 և1670 բանաձևերով խիստ դատապարտել է նման պրակտիկան և, մասնավորապես, վերջին բանաձևում նշվել է. «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը …. ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։ Ակնհայտ է, որ չկա որևէ ապացույց, ինչպես Դավիթ Հովհաննիսյանի, այնպես էլ  Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, և նրանց կալանքի տակ պահելը հակաօրինական և կամայական է: Արդեն 2 անգամ դատարանը մերժել է նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, առանց որևէ հիմնավորման: «Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժմումը` ի դեմս Անդրիաս Ղուկասյանի և Դավիթ Հովհաննիսյանի, հայտնի է անզիջում, սկզբունքային դիրքորոշմամբ ու սուր քննադատությամբ` գործող փաստացի իշխանությունների հասցեին: Նրանց նկատմամբ բազմիցս ճնշումներ են բանեցվել և Սարի Թաղի դեպքերը հարմար առիթ էին նրանց մեկուսացնելու ակտիվ պայքարից, քանի որ իրենք իրենց փաստարկված ու քաղաքական հայտարարություններով ռեալ վտանգ էին ներկայացնում ապօրինի իշխանությունների համար: «Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը դատապարտում է ՀՀ փաստացի իշխանության և իր կամակատար օրինապահ մարմինների կողմից նման ապօրինությունները և կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներ Դավիթ Հովհաննիսյանին և Անդրիաս Ղուկասյանին, որոնց կալանքի տակ մնալը օրեցօր մեծացնում է այն ցասումի ալիքը, որն առաջացել է հասարակության մոտ, մասնավորապես հուլիսի 17-ից հետո ոստիկանական բազմաթիվ հակաօրինական գործողությունների, ապօրինությունների և քաղաքական հետապնդումների հետևանքով: Եթե իշխանությունները չանսան այս հորդորին, «Ոտքի´,  Հայաստան» քաղաքացիական շարժումը սկսելու է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am