Անկախությունը ստրկության հականիշը չէ

«168 ժամ» թերթը գրում է. «1991 թվականին Աստծո կամոք ու աշխարհում իրերի դրության փոփոխության ու հանգամանքների դասավորության բերումով հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն։ Բայց Աստված այդ հնարավորությունը ու բարեգթությունը տալու հետ միասին ու միաժամանակ ու ենթադրաբար՝ դրանից առաջ տվել է նաեւ խելք, որն անհատական ու մարդկային լինելով՝ հավաքական է նաեւ ու հանրային է։ Այդպիսով, հասարակական է նաեւ ու պետական է՝ այդքանով։ Անկախությունը նվեր չէ՝ տարվա մեջ ինչ-որ օրեր գեղեցիկ տոներ նշելու համար։ Անկախությունը պարգեւ է, որը պետք է պահպանել առաջին հերթին՝ Աստծո մյուս տվածով՝ խելքով։ Որովհետեւ Աստված խելքը տվել է ոչ թե ստրկամտությունն ու տիրապաշտությունը քողարկելու զավզակության, այլ անկախությունը մշտական ու հարատեւ կեցության վերածելու համար։ Անկախությունն աստվածային շնորհ լինելով՝ քրիստոնեության հիմնաքարերից է ըստ էության, որովհետեւ Աստծո ստեղծած մարդն ազատ մարդն է, եւ ուրեմն մարդը կարող է ազատ լինել միայն անկախ պետությունում։ Մարդկությանը հայտնի տոտալիտար հասարակություններում ապրված ազատ եզակիությունները սիմվոլիկ են իրենց բացառիկությամբ։ Ու եթե դա այդպես է, ուրեմն անկախության դեմ ցանկացած ոտնձգություն, անկախության ցանկացած սակարկում ու վերապահում հակաքրիստոնեական է ու հակաաստվածային է։ Ու եթե նաեւ դա է այդպես, ուրեմն անկախ լինել՝ նշանակում է՝  արժանի լինել Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգի կոչմանը, որը գովազդային հոլովակներում գեղեցիկ հնչող կարգախոսից բացի ու դրանից առաջ՝ պարտավորություն է։ Ու եթե պարտավորություն է, ուրեմն այսօր՝ Անկախության հռչակման 25-ամյակին, առավել քան երբեւէ, պարտավոր ենք արձանագրել, որ՝ Անկախությանը կախյալության հականիշը չէ։ Անկախությունն ազատության հոմանիշն է։ Անկախությունը ստրկության հականիշը չէ։ Անկախությունն ինքնիշխանության հոմանիշն է։ Անկախությունը կուշտ լինելու հականիշը չէ։ Անկախությունն ինքնաբավ լինելու հոմանիշն է: Վաղը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-ամյակն է։ Վաղը կյանքի ու լույսի տոնն է, որը լուսավոր է անգամ մեր խավար ժամանակներում։ Շնորհավոր Անկախության տոնը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am