«Վանո Սիրադեղյանի վերադարձով Հայաստանը միայն կհարստանա». Արարատ Զուրաբյան. «168 ժամ»

«Վանո Սիրադեղյանի վերադարձից շահելու են բոլորը»,- այս մասին «168 ժամ»-ի ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան վերադարձի մասին կոչերին, որոնք կրկին ակտիվացել են վերջին օրերին՝ կապված Անկախության 25-ամյակի հետ։ Արարատ Զուրաբյանն նշեց, որ այդ կոչերին ու առաջարկներին միայն մեկ ձևով կցանկանա անդրադառնալ։ «Սովորաբար, երբ Վանո Սիրադեղյանի մասին քննարկումներում շատերը խոսում են նրա  գրական  ստեղծագործությունների արժեքի մասին։ Ես կասեմ հետևյալը՝ Վանո Սիրադեղյանն ականավոր պետական, քաղաքական գործիչ է, մարդ, որը կանգնած է Հայաստանի անկախության ձեռքբերման, կայացման ամբողջ  ճանապարհին և  հսկայական գործ է արել այդ ուղղությամբ։ Ինչ-որ իրավիճակներում, քաղաքական տարբեր վայրիվերումների  պատճառով Վանո Սիրադեղյանը ստիպված է եղել հեռանալ  Հայաստանից, նա քաղաքական վտարանդի է։ Կարծում եմ, որ օր առաջ՝ ցանկացած պահի,  ցանկացած հասարակություն պետք է  փորձի իր լավագույն զավակներից մեկին տեսնել իր կողքին, Հայաստանում, որովհետև դրանով Հայաստանը միայն կհարստանա»,- ասաց Արարատ Զուրաբյանը՝ միաժամանակ արտահայտելով իր զարմանքը։ Նա հիշում է, որ այն ժամանակ, երբ Վանո Սիրադեղյանը  հետապնդվում էր, իրենք մի քանի հարյուր հոգով ԱԱԾ-ի դիմաց հանրահավաք էին անցկացնում, հետո տեղափոխվում Գլխավոր դատախազության շենքի դիմաց  հանրահավաք անելու, գնում  դատարան, ահա այդ ժամանակ լռում էին։  «Կարծում եմ, որ այդ լռությունը նաև պատճառ դարձավ, որ Վանոն այստեղ չէ։ Շատ լավ է, որ թեման արծարծվում է,  կուզեի, որ թեման արծարծվեր շատ ավելի ճիշտ  ճանապարհով, և, բնականաբար, կցանկանայի, որ  Վանո Սիրադեղյանն օր առաջ լիներ Հայաստանում»,- ընդգծեց Զուրաբյանը։  Նա իրավական առումով Վանո Սիրադեղյանի վերադարձի համար որևէ խոչընդոտ կամ բարդություն  չի տեսնում։ Ըստ Արարատ Զուրաբյանի՝ այս հարցը քաղաքական հարթության մեջ է պետք դիտարկել։ «Կարծում եմ՝ ինչ որ բան հասունացել է հավանաբար։ Համոզված եմ, որ ճիշտ կլիներ այսօր, երբ  փորձ է կատարվում ինչ-որ  բան փոխել երկրում,  քայլերից մեկն էլ լիներ դա։ Էլի եմ ասում, դրանից  շահելու էին բոլորը՝ թե մեր  հասարակությունը, թե ՀՀ իշխանությունը,  թե Վանո Սիրադեղյանի մերձավորները, ընկերները, ընտանիքը՝ բոլորը»,- նշեց Արարատ Զուրաբյանը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am