Լիսկայի տաղանդին աչք գցած

Հայաստանի քրեաօլիգարխիկ դասը, պարզվում է, հանճարեղ դերասանական տաղանդով է օժտված, երբ պետք է լինում, ամենաանհավանական դերում այնպես են խաղում, որ նրանց տաղանդին կերազեին մեր երկրի վաստակաշատները: Բայց պահն անցնում է՝ երեւան բերելով իրականությունը, որը նողկալի լինելուց բացի անչափ վտանգավոր է  բոլորիս համար: Այսպիսով՝ չնայած այն բանի, որ հասարակությունը ոչ մի կերպ չկերավ Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրալ մահափորձի <<կուտը>>, ու հնդկական սերիալի մոտիվներով բեմականված ներկայացումը դարձավ անեկտոդ ոչ միայն սյունեցիների, այլեւ՝ բոլորիս համար, այդուհանդերձ, գեներալ Մանվել Գրիգորյանի բանդան կարծեց, թե իրենք ավելի տաղանդաշատ են՝ ի տարբերություն հռչակավոր Լիսկայի, կարծեց, թե իրենց կհաջողի անզուգական խաղային թիմով արժանանալ հանրության ծափողջուններին: Մինչդեռ չհաջողվեց, այն , որ Էջմիածնի նախընտրական միջադեպը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից էր, շատ չանցած հասկացան բոլորը, համենայն դեպս, գիտակից ու բանական մահկանացուները. այս վարկածին մինչ այս պահը Էջմիածնում չի հավատում ոչ ոք, ինչպես Լիսկայի մահափորձի պարագայում չէին հավատում Գորիսում: Գիտեն, որ Գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների հեղինակները եղել են ոչ թե մրցակցի՝ Արթուր Թումանյանի թիմակիցները, այլ հենց յուրայինները՝ գեներալի մարդիկ: Նրանք այդ թամաշան բեմադրել են, որպեսզի հագուրդ տան իրենց գազազած կրքերին, ոչնչացնեն մարդկանց, որոնք հանդգնել են իրենց դեմ դուրս գալ, պայքարել ընտրություններում, խախտել քաղաքում հաստատված վախի մթնոլորտը, հայտ ներկայացնել Գրիգորյանների կալվածքը դարձած քաղաքի ղեկավարի պաշտոնի համար: Կրակել են, որպեսզի գեներալի հերոսակախումբը գրոհ ձեռնարկի թեկնածու Արթուր Թումանանի վրա, հոշոտի, ջարդուփշուր անի նրան ու թիմակիցներին, որոնք միայն հրաշքով են ողջ մնացել: Որովհետեւ այս մարդիկ մեզանից էլ լավ գիտեն, ներսի այն ահուսարսափի մթնոլորտը, որն Էջմիածնում են հաստատել սեփական դինաստիայի բարբարոսությունների արդյունքում: Հասկացել են, որ մարդիկ այլընտրանքի դեպքում կտապալեն իրենց ու հենց այդ պատճառով ընտրություններից մեկ օր առաջ սարսափի մթնոլորտ են հաստատել, որպեսզի ընտրատեղամասերում իրենց գործը տեսնեն: Այսինքն լիսկայությունը համաճարակ է դառնում, սա նշանակում է, որ <<ուռոդների>> վառ երեւակայությունը՝ <զոհի> կարգավիճակի տակ գործն առաջ տանելու խնդիրը վարակի պես փոխանցվելու է բոլորին՝ դառնալով հասարակության դեմ կիրառվող ձեռագիր ու զենք: Չէ՞ որ սա Հայաստանն է եւ այստեղ լիսկաների, մանվելների, լֆիկների ու շմայսների կամքն ու ցանկությունն օրենքի ուժ ունեն։ Չէ՞ որ սրանց համար միշտ հնարավոր է դարձել անհնարինը, իրականություն՝ անիրական թվացողը։ Չէ՞ որ նրանց պատկերացումներն <<արդարության>> մասին ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իր ընտանիքի, հարազատների, թիկնապահների եւ նույնիսկ բակի շների շահը։Որեւէ մեկի մտքով չէր էլ անցնի, որ ասենք մարդ սպանելուց, բանակի սպայի նկատմամբ ոտնձգությունից, երիտասարդ տղայի ճակատագիրը խեղելուց եւ նրան մեկ աչքի լույսից զրկելուց ու այսպիսի բազում ոճրագործություններից հետո էլ հնարավոր կլիներ արդարադատության համակարգը ծառայեցնել անձնական շահերին ու իր ցանկությունը հռչակել որպես վերին ատյանի ճշմարտություն: Ոչ մեկի մտքով էլ հիմա թող չանցնի, որ Գեներալ Մանվելն ու իր գիշատիչները պետք է պատասխան տան մարդուն գերեզման հասցնելու եւ ահուսարսափի մթնոլորտ ստեղծելու համար: Չէ, որ հենց նրանք են տարիներ շարունակ որոշել թե իրենց քաղաքի որ փողոցով կարող են անցնել շարքային մահկանացուները, որով՝ միայն իրեն, որ վայրում իրավունք ունեն կայանել ավտոմեքենաները, որտեղ՝ չունեն ու շփոթվելու դեպքում լավագույն դեպքում կստանան ծակված անվադողեր: Կեցության տարրական պայմաններից մինչեւ արդարադատություն ու այլ հարցեր մի ամբողջ քաղաքին թելադրում են հենց այս մարդիկ ու այսօր ամենեւին զարմանալի չէ, որ Մանվել Գրիգորյանը անտարբեր ու սառնասիրտ է արձագանքում կրակոցների մասին հարցին.<<Ամեն ինչ էլ կպատահի>>: Անշուշտ, դա ի՞նչ մի մեծ բան է, որ աղմուկ էլ բարձրացնում ենք, ամոթ մեզ, որ նման չնչին հարցով խանգարում ենք գեներալին: Իսկ նրանց ընտանիքի ամենամտերիմ, Էջմիածնի պատուհասների կարկառուն ներկայացուցիչ Սեյրան Սարոյանի խոսքից հետո ուղղակի պիտի գնանք ու մոմ վառենք, որ ամեն ինչ այսկերպ է վերջացել.<<Ձեր Երևանում վաբշե իրար սաղ օր ուտում են, Երևանում վտանգավոր չի, Էջմիածնում վտանգավո՞ր ա: Մեզի վանքերը պահում են, դուք ձեր մասին մտածեք… Երևանում սաղ օրը իրար փրթում են՝ էլ դանակով, հրացանով, ավտոմատով, չեք ասում, Էջմիածնում օդի մեջ փստցրել են, էլ ոնց կլիներ…>>: Իհարկե, <<էլ ոնց կլիներ> >, ինչ են արել, որ մենք էլ իրար ենք խառնվել, ընդամենը մի քանիսին ջարդել են, հարյուրներին ահաբեկել, կռտել մի քաղաքի ու հազարավոր մարդկանց ազատ արարելու իրավունքը: Իրականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները յուրօրինակ փորձարկում է 2017–ից առաջ , իսկ այս միջադեպը ցույց է տալիս, որ իշխանությունը ամեն ինչին պատրաստ է, պատրաստ է ֆիզիկական ուժի դիմել՝ վերարտադրվելու համար։ Սա նշանակում է, որ հանրությունը պետք է հետևություններ անի։ Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am