«Շորերդ դզի».ԱԱԾ պետի զզվանքը գալիս է լրագրողներից
Թեպետ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր Եռաբլուրում հայտարարեց՝ որևէ հարցի չի պատասխանելու, այդուհանդերձ, մի քանի հարցի պատասխանեց։ Մասնավորապես նա, անդրադառնալով ԱԱԾ-ի և ոստիկանության միավորման հավանականությանը, ասաց, որ չի բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ թե ում է տեսնում այդ պաշտոնում, եկարակյաց ԱԱԾ ղեկավարն ասաց. «Ինձ եմ տեսնում»,-և չբացառեց, որ հնարավոր է՝ իր պաշտոնը երկարաձգվի։
Նայելով հարց տվող լրագրողներից մեկին, ԱԱԾ տնօրենն ասաց. «Շորերդ դզի»:
Վերջինս չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Նորք- Մարաշում վնասազերծված խմբի անդամներից մի քանիսն ազատ արձակվեցին:Կանգնելով պաշտոնյաների կողքին՝ ԱԱԾ տնօրենը լրագրողների հասցեին ասաց. «Արա լավ, զզվանքս գալիս ա արդեն, այ քեզ բան: Հավերժ եք ըլնելու, ասում ա»:
