Անեծքն էլ տեղ չի հասնում
Այսօր այն համայնքներում, որտեղ ընտրություններ էին անցնում, մարդիկ խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանելուց... պարզ երևում էր, որ մարզերում վիճակն էլ ավելի վատ է, որովհետև մարդիկ տարիներ շարունակ ապրել ու ապրելու են վախի, սարսափի մթնոլորտում: Ցանկացած ընտրություն՝ տեղական, թե համապետական, մեր երկրում կեղծվում է... դա նոր չէ, որ պետք է հասկանանք: Բազմիցս հասկացել ենք, որ ՀՀԿ-ն իր կեղտոտ, անմարդկային քայլերով ամեն բան անում է իրենց ավանակի հաշվարկով, մարդկանց հիմարի տեղ դնելու, խախտելով ՀՀ քաղաքացու իրավունքերն ու օրենսդրությունը... իսկ ՀՀԿ-ի շեֆն էլ երևի կհիշեք, որ ասել էր՝ ինչքան ուզենք այնքան կխենք ու թվեր է, որ խփում է ՀՀԿ-ն ամեն ընտրության ժամանակ ու կապ չունի քանի մարդ է գրանցված, քանի մեռել է համբարձում առնում ընտրությունից ընտրություն... Մենք էլ ամեն ընտրությունից հետո անիծում ենք ՀՀԿ-ին, անեծքն էլ տեղ չի հասնում, բողոքում ենք ու անցկացնում: Մինչդեռ այդպես էլ խելքի չենք գալիս... Ես մնում եմ իմ նույն կարծիքին, որ ընտրությունները պետք է բոյկոտել... այո՛... պետք է ընտրություններին չ՛մասնակցել... Ուստի հիմա, թե ով կհաղթի Էջմիածնում թեև լավ էլ գիտենք, որ Մանվելի տղեն արդեն հաղթել է ու վաղը էլի Էջմիածնում ապրողը էլի նույն օրն է ապրելու, իսկ էշ կերած, էշ մեծացածների բանակը գնալով ընդլայնվելու է... Այն, որ Էջմիածնում մարդիկ վախենում էին ինչ-որ բան ասել, դա վկայում էր, որ այո Էջմիածնում վախի մթնոլորտը և այսուհետ ավելի շատ վախի մեջ ապրելու երաշխիքը արդեն խոստացել է Կարենը Գրիգորյան... ընտրություններ կոչվածը ոչ թե գաղափարի, գործ անելու, մտահոգության... այլ փողի, աթոռի կռիվ է... Լրագրող Արթուր Հայրապետյանի գրառումը
