ՙԱմերիկաներում գուլյատ անող գժուկի արկածները...՚
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը վերջերս հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ պատասխանելով հարցին, թե ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանությունն արեց ծեծ ու ջարդ, պետք չէ, որ դուք էլ անեք, ասել էր. ՙԵթե Դուք նորմալ երկրում լինեիք, Ձեզ ոչ թե էդպես կանեին, այլ հիմա Դուք ինձ հարցեր չէիք տա։ Եթե Դուք լինեիք աշխարհի Ձեր պատկերացրած լավագույն երկրում, Ձեզ կոչնչացնեին՚ : Այս թեմային անդրադառնալով լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ամերիկաներում գուլյատ անող գժուկի արկածները... Շատ-շատ, շատ-շատ-շատ լավ ենք պրծել... Ում էինք մի պատառ հաց տվել, որ այժմ ողջ ենք մնացել... ափսոս, շատ ափսոս, որ նորմալ երկրում չենք ապրում, որովհետև նորմալ երկրում քո մռութիկի առաջ միկրոֆոր չէին տնգի, որ ինչ ուզեր դուրս տար...
