Վայ էն մարդուն, որ այդպես կառչած է պաշտոնից. Հրանուշ Հակոբյանը` նոր կառավարության և իր եղբոր ազատման մասին
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայում մեկնարկեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես ասաց՝ Իրմ եղբորը աշխատանքից չեն ազատել. հայեցողական պաշտոններն այնպիսին են, որ եթե մեկը գնում է, նրա փոխարեն եկողը պետք է իր հայեցողությամբ ընտրի իր կողքին աշխատողին: Հարցին` ինչպես կարձագանքի, եթե նորանշանակ վարչապետը որոշի իրեն չվերանշանակել, Հակոբյանն արձագանքեց. «Մեր երկրում գոյություն ունեն օրենքներ, Սահմանադրություն, որի համաձայն՝ Կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի հրամանագրերով:Պաշտոնը մի օր գալիս ա, մի օր էլ պետք է գնա: Վայ էն մարդուն, որ այդպես կառչած է, վայ էն մարդուն, որ գալիս է պաշտոնի` ի օգուտ իրեն օգտագործելու»:
