«Առաջընթաց կա. իրար են ծեծում». Թևան Պողոսյան. տեսանյութ
«Իշխանության կազմում տեղի ունեցող փոփոխությունները լոկ անձերի մակարդակով են:Հիմա սպասենք, թե երբ ծրագիրը կհրապարակվի, կհասկանանք` անձերի փոփոխություննե՞ր են, թե՞ համակարգային: Իշխանափոխության անհրաժեշտություն կա»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:Անդրադառնալով հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություներին,պատգամավորը կարծիք հայտնեց,որ հոկտեմբերի 2-ին թեժ պայքար է ընթանալու,որտեղ օգտագործվելու է ընտրախախտումների փաթեթը: «Այն համայնքներում, որտեղ տեղի ունեցան փոփոխություններ, փոքր համայնքներ էին, իսկ ավելի խոշոր համայնքներում, օրինակ՝ Գորիսում, այլ պատկեր է: Հասկանալի է, որ, մինչև մարզպետի փոփոխություն չլինի, ունենալու եք նույն իրավիճակը: Էջմիածնում, տեսանք, պատմությունները կրկնվում են: Մեր երկրում Չիկագոյի պատմությունների կրկնությունն է»,-նշեց Թևան Պողոսյանը և հակադարձելով իշխանության այն հայտարարությանը,թե առաջընթաց կա,բանախոսը ասաց.«Այո,առաջընթաց կա.ծեծում են իրար,որի ականատեսն եղանք Էջմիածնում»,-ընդգծեց պարոն Պողոսյանը:
