«Կարևորը ղեկավարների որոշումն է». Հրանուշ Հակոբյան
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայում մեկնարկեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ նախարարը նոր կառավարության կազմում չի ընդգրկվելու, ասաց. «Մեր երկրում գոյություն ունեն օրենքներ, Սահմանադրություն, որի համաձայն՝ Կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի հրամանագրերով: Ինչպես կորոշեն՝ այնպես էլ տեղի կունենան փոփոխությունները: Իմ անձնական տեսակետն այս պարագայում էական չէ, կարևորը ղեկավարների որոշումն է»:
