Թեժ բանավեճ. «Ով ցանկանում է ընտրվել, ՀՀԿ-ի ասածն է անելու». ՀՀԿ պատգամավոր
«Մենք ունենք ընտրությունների քրեականացում: Քանի որ գործ ունենք ՀՀԿ-ի թեկնածուի հետ: Իրենց մոտ այսպես է՝ ով ուզում է ընտրվի, մեր ասածն է անելու»,- այս մասին Հայելի ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը սկզբում համաձայնվեց տիկին Խառատյանի խոսքի հետ՝ «ով ուզում է ընտրվի, ՀՀԿ-ի ասածն է անելու», որից հետո ավելացրեց. «Ինչ-ինչ՝ ՀՀԿ-ն պատասխանատվությունից երբեք չի խուսափում, դրա համար էլ շան լափ են թափում ՀՀԿ-ի վրա: ՀՀԿ-ի համար առանձնապես կարեւոր չի, թե ով է ընտրվում գյուղապետ: Մեկ է, սենց թե նենց իրենց հետ է աշխատելու: Ու եթե կուզեք, այն մարդը, որը այս կառավարության քաղաքականությանը, ծրագրին դեմ է, ճիշտ էլ չի, բարոյական չի ընտրվի, ասենք, համայնքապետ»,-նշեց պատգամավորը: Հրանուշ Խառատյանը չհամաձայնվեց վերջինիս հետ, նշելով,որ ՏԻՄ-ը նրա համար է, որ կարողանան իրենց համայնքի խնդիրների համար կռիվ տան, իսկ իշխանությունը թույլ չի տալիս:
