Ռուսական հավկիթը` հայկականի անվան տակ. ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել «Հավիցա» ՍՊԸ-ում

Օրերս պետական եկամուտների կոմիտեն խախտումներ է արձանագրել  «Հավիցա» ՍՊԸ-ի գործունեության մեջ: Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունը` օգտագործելով ԵԱՏՄ-ից ներկրումների պարզեցված ընթացակարգերը ներմուծել է մեծ քանակությամբ հավկիթ և տեղականի անվան տակ փորձել է դրանք իրացնել շուկայականից անհամեմատ ցածր գներով` անարդար մրցակցային միջավայր ձևավորելով տեղական արտադրության ոլորտում: Ընկերությունը հարկային մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել հավկիթի իրացման գնի վերաբերյալ, որը փաստացի վաճառել է հանրապետության տարբեր մարզերում՝ առանց  հարկային հաշիվների դուրսգրման, ընդհանրապես առանց նշագրման կամ կեղծ նշագրմամբ: Եվ այսպես, 2016թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծել 1 902 000 հատ հավկիթ, ինչպես նաև 39 990 կգ հավի միս և 269 450 կգ ցորեն: Ներկրված ապրանքները պահեստավորվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող  թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում, մինչդեռ ՊԵԿ աշխատակիցները ընկերության պահեստում օգոստոսի 25-ին հավկիթի և ցորենի մնացորդ չեն հայտնաբերել: ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով պարզվել է, որ օգոստոսի 26-ից ընկերությունը դուրս է գրել հարկային հաշիվներ  «Նոր Զովք» ՍՊԸ-ի անվամբ, համաձայն որոնց մեկ իրացված հավկիթի գինը կազմել է 27 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: ՊԵԿ-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում ներմուծված խմբաքանակի մնացած մասն ընկերությունն արդեն սկսել է իրացնել 46 դրամով` ներառյալ ԱԱՀ-ն: Պարզվել է նաև, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանց առաքված հավկիթները նշագրված են եղել «ԳԹՖ» նշագրումով` որպես «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրանք: Բացի այդ, հավկիթի որոշ մասը  «Հավիցա» ՍՊԸ-ն իրացրել է  հանրապետության տարբեր մարզերում՝ առանց  հարկային հաշիվների դուրսգրման և առանց նշագրման: Ներկրված  269 450 կգ ցորենից  43 600 կգ-ը  (1 կգ-ը` 90 դրամ արժեքով)  սեպտեմբերի 15-ին իբրև վաճառվել է «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին, այնինչ, իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում պարզվել է, որ  այդ կազմակերպությունն իրականում չի գործում, հետևաբար նշված քանակի ցորեն չի ստացել: Ցորենի մնացած մասի` 225 850 կգ-ի ճակատագիրը ևս պարզվում է. «Հավիցա» ՍՊԸ-ի պահեստում այն բացակայում է, և դրա հայտնաբերման ուղղությամբ ներկայում իրականացվում են  օպերատիվ միջոցառումներ: Նշենք, որ «Հավիցա» ընկերության սեփականատերն է Արմեն Խաչատրյանը, որը միաժամանակ հանդիսանում է նաև նախկինում թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող «Անդրե Րենթեր» և «Տեղական» ՍՊԸ-ների սեփականատերը: Հավելենք, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ դրանցից առաջինի հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 41.9 միլիոն դրամ, իսկ երկրորդինը` շուրջ 35 միլիոն դրամ: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am