Լավագույն ավանդույթները շարունակվում են

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի երեքհարյուրից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունները սպասվածի պես անցել են «հին ու բարի» մեթոդներով։ Նախընտրական ռազբորկաներ, սպառնալիքներ, ավանդական ընտրախախտումներ, եղավ ամեն ինչ՝ մինչև անգամ կրակոցներ և ծեծուջարդ Էջմիածնում, որտեղ քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, որին նրա մրցակիցը մեղադրում էր ծեծուջարդի համար, մրցակից թեկնածուն այժմ էլ հիվանդանոցում է, ամբողջությամբ կապտուկներով պատված, Գրիգորյանն էլ նրան մեղադրում էր իր մեքենայի վրա կրակելու համար:Սակայն Էջմիածնում պնդում են, որ այս պատմությունը բեմադրվել է Գրիգորյանների կողմից։ «Աննախադեպ» արդյունքներ են գրանցվել մեկ այլ ֆեոդալի տարածքում՝ Սյունիքում խոշորացված համայնքներում գրեթե առանց բացառությամբ հաղթել են մարզպետ Լիսկայի դրածոները։ Իհարկե, տասնյակ համայնքներում ՀՀԿ-ական գործող համայնքապետերը պարտություն են կրել, մոտավորեպս 80 համայնքում նրանք չեն վերընտրվել, սակայն այդ տեղերում հաղթանակ տանողները մեծամասամբ անկուսակցականներ են, ինչը ամենևին չի նշանակում ընդդիմության թեկնածու։ Կյանքը ցույց է տվել, որ այդ մարդիկ շատ կարճ ժամանակում ընդունում են ՀՀԿ-ի գերբը եւ խաղում իշխանության խաղի կանոններով։ Ու չի բացառվում, որ ՀՀԿ-ն նման դեպքերում ազատ է թողնում՝ ժողովրդավարության պատրանք ու իմիջ ձեւավորելու համար։ Եղել են նաեւ այլ բացառություններ, որտեղ ՀՀԿ-ականներին հաղթել են դաշնակցականներ, սակայն որպես կանոն այդ հաղթանակները գրանցվել են այն մարզերում, որոնց ղեկավարները ՀՅԴ-ականներ են, օրինակ Արագածոտնի մի շարք համայնքներում։ Մեծ հաշվով գործող գյուղապետերը մնացել են իրենց աթոռներին կառչած ու ընտրություններում ակտիվությունը հօգուտ իշխանական երկու կուսակցությունների է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի։ Չնայած ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համարում է, որ իրենց կուսակցությունը ջախջախիչ հաղթանակներ է տարել այս ընտրություններում: ԲՀԿ-ն, Միքայել Մելքումյանի փոխանցմամբ թեկնածուներ է առաջադրել Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ եւ գրեթե բոլոր համայնքներում նրանց հույսերն ու ակնկալիքներն արդարացվել են։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ԲՀԿ-ական գործող համայքապետերը համապետական բոլոր ընտրություններին աշխատել են իշխանության համար։ Միակ բացառությունը թերեւս Արարատի մարզի Նոր կյանքն է, որտեղ գյուղապետի ընտրություններում հաղթել է ոչ թե իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, այլ ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանը: Թվում է, թե իրեն միակ ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը պետք է մեծ թվով համայնքներում թեկնածուներ ունենար, սակայն ՔՊ-ն իր բոլոր ուժերը կենտրոնացրել էր միայն մեկ վայրում: Իհարկե, այս հաղթանակը մեծ հաշվով աննախադեպ էր՝ հաշվի առնելով, որ այդ մարզը գտնվում է երկու ազդեցիկ գերդաստանների ձեռքում՝ Աբրահամյանների ու Գրիգորյանների, այդուհանդերձ հանրապետության 317 համայնքում անցնող ընտրություններում առաջինը լինել միայն մեկ գյուղում եւ դա թմբկահարել, այնքան էլ ընկալելի չէ։ Սա անկասկած խորհրդարանական ընտրություններում հաջողության երաշխիք լինել չի կարող: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am