«Ավելի լավ, որ վարչապետը ՀՀԿ-ական չի». պատգամավոր
«Կարեն Կարապետյանը դրական էմոցիաներ է առաջացնում: Ասում են՝ ՀՀԿ-ական չի: Ավելի լավ, որ ՀՀԿ-ական չի, չի շփվել այն համակարգի հետ, որին լավի հետ նաև քննադատում են»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Հարցին՝ ինչի՞ կեղտոտ կուսակցությո՞ւն է ՀՀԿ-ն, որ վարչապետն այդ կուսակցությունից չէ, պատգամավորը պատասխանեց. «Պրովոկացիոն բաներ մի ասեք: Մենք ունենք պրոբլեմներ: Պատմության հատվածում նայենք՝ բավականին ձեռքբերումներ ունենք: Կարեն Կարապետյանը մեր երկրի ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի եղածի հետ քիչ է կապված: Բայց ինչքան եղել է՝ դրական իմիջ է թողել»: Պատգամավորի խոսքով՝ մարդիկ տուն-տեղ են թողնում, գնում են սահման, իսկ մենք մտածում ենք՝ ինչու Կարեն Կարապետյանն իր բարձր աշխատավարձը թողեց և հետ վերադարձավ: Լուսինե Միքաելյան
