Փորձելում եմ կոտրել խնամի-ծանոթ շրջանակը. Արուսյակ Այվազյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՔՊԿ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով՝ Նոր կյանք համայնքում իրենց թեկնածուն հաղթել է. «Մեր կուսակցությունը մասնակցել է երեք համայնքում, որից երկուսում պարտվել է, սակայն համարում ենք, որ այս փորձը շատ կարեւոր է, քանի որ վերլուծում ենք՝ հետագայում ռազմավարությունը մշակելու համար: Մեր մոտեցումն այն է, որ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին ու ունենալու ենք գործունյա թեկնածու: Մենք կպահենք մեր ընտրողների ձայները, որտեղ որ մասնակցենք. որեւէ ընտրողի քվե չի կորչելու»: «Գյուղում 650 տուն կար, դրանցից 420 մեր թիմն այցելել է, իրականացրել է քարոզչություն: Քարոզարշավի նման տարբերակն ընտրել էր գյուղապետի թեկնածուն` Գարիկ Սարգսյանը, որը հավանության էր արժանացել բոլորիս կողմից և նրա ընտրած ճանապարհը ճիշտ էր»,- ասաց նա: Գառնու համայնքի թեկնածու Արուսյակ Այվազյանը առաջիկա ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է ինքնաառաջադրվել: Ինչպես ասել է՝ ուրիշների փոխարեն քվեարկությունը մեծ թվերի հասավ, որը նախկինում չկար՝ շուրջ 134 իրավախախտում: «Փորձելում եմ կոտրել համայնքում առկա ազգակցական կարծրատիպը, խնամի-ծանոթ շրջանակը, որը ժամանակին շատ մեծ դեր է խաղացել: Հիմա փորձում եմ մարդկանց ազատել այդ կապանքներից, որպեսզի մարդկանց գնահատեն ըստ իրենց արժանիքների: Կարծում եմ՝ մարդկանց գիտակցական մակարդակը բարձրացել է, հատկապես Ազատ գետի մեր պայքարից հետո, երբ միասնական էինք»:
