Կօգտագործվեն ընտրախախտումների բոլոր փաթեթները
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտնեց, որ ինքը չէր հավատում իշխանության անկեղծությանը, ինչն այժմ ևս տեսանելի է: Ինչպես ասաց՝ ՏԻՄ ընտրությունների անցկացման որակն ամենևին չապացուցեց նոր քաղաքական մշակույթի անցնելու իշխանությունների հայտարարությունների անկեղծությունը: «Թեև մի քանի փոքր համայնքներում իշխանական թեկնածուները պարտվեցին, սակայն Հանրապետական կուսակցությունն ամենևին չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից: Կառավարության փոփոխությունը տեղի է ունեցել, բայց արդյոք այդ փոփոխությունը ժամանակի ընթացքում կգա հասնի տեղ, որ գոնե մեկ բան փոխվի։ Հասկանալի է, որ ոչ»,- ասաց նա: Թևան Պողոսյանի խոսքով հոկտեմբերի 2-ին ունենալու ենք շատ թեժ պայքարներ, որտեղ որևէ մեկը չի կասկածում, որ կօգտագործվեն ընտրախախտումների բոլոր փաթեթները, և պետք է պատրաստ լինեն պաշտպանել բոլորիս շահերը:
