«Արա զզվանքս գալիս ա արդեն». Գորիկ Հակոբյանը՝ լրագրողներին
<<Եռաբլուր>> զինվորական պանթեոն այցելած ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է՝ մի օր այս երկու կառույցները միավորվեն,պատասխանեց.<<Ամեն ինչ էլ հնարավոր է>>: Գորիկ Հակոբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն և կդառնան մեկ կառույց:
Լրագրողների այն հարցին, թե շուտով լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, հնարավոր է, որ արվի այնպես, որ շարունակի պաշտոնավարել, Գորիկ Հակոբյանը պատասխանեց կարճ՝ <<Հնարավոր է>> և շտապեց հեռանալ:
Նայելով հարց տվող լրագրողներից մեկին, ԱԱԾ տնօրենն ասաց. «Շորերդ դզի»:
Վերջինս չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Նորք- Մարաշում վնասազերծված խմբի անդամներից մի քանիսն ազատ արձակվեցին:
Կանգնելով պաշտոնյաների կողքին՝ ԱԱԾ տնօրենը լրագրողների հասցեին ասաց. «Արա լավ, զզվանքս գալիս ա արդեն, այ քեզ բան: Հավերժ եք ըլնելու, ասում ա»:
