Խայտառակ իրավիճակ Ջրառատում. Լևոն Երանոսյանը զորք էր բերել
Երեկ Արմավիրի մարզի ջրառատ համայնքի ընտրություններում վերընտրվեց գործող գյուղապետը՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ Սամվել Գալստյանը: Lragir.am-ի փոխանցմամբ՝ ընտրությունների ողջ ընթացքում Երանոսյանի որդին իր շքախմբով գտնվում էր ընտրատեղամասերի շրջակայքում՝ ընդհուպ մուտք գործելով օրենքով արգելված գոտիներ: Նշենք, որ ընտրատեղամասերից մեկում վստահված անձինք և դիտորդները հայտնաբերել էին դատարկ ծրարներ և արձանագրել կարուսելի դեպքեր: Իսկ ձայների հաշվարկից հետո, երբ պարզ է դարձել, որ գործող գյուղապետը վերընտրվել է, ընտրատեղամասերից դուրս լարվածություն է առաջացել երկրորդ տեղում հայտնված թեկնածուի կողմնակիցների և գործող գյուղապետի համախոհների միջև: Կարճ ժամանակ անց այստեղ են բերվել ոստիկանության զորքեր, որոնք ցրել են հավաքված բազմությանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
