Արդյո՞ք վարչապետը նկատի ունի ճորտային պայմանագիրը.Հրանուշ Խառատյան
Հասարակական-քաղաքական գործիչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով գազի գնի սակագնի իջեցման թեմային, որի մասին կառավարության նիստում խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը , ընդգծեց, թե չի կարող ասել, ինչ նկատի ուներ վարչապետը: «Արդյո՞ք նա նկատի ունի այն ճորտային պայմանագիրը, որ ՀՀԿ-ի գլխավորությամբ Հայաստանը ստորագրեց և հիմա կրակն է ընկել բոլոր իմաստներով: Լուծումը ո՞րն է լինելու, վերանայվելո՞ւ է այդ պայմանագիրը գնի մասով, թե՞ վերանայվելու է այս կախվածության ժամանակի, կառավարման մասով, մենք չգիտենք: Կարծում եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է վարչապետի առաջ անընդհատ հարցեր բարձրացնել և տեսնել, թե նա դրանցից որն է ընտրում», - ասաց Հ.Խառատյանը: « Այն, ինչ ասաց վարչապետը, սովորաբար ֆասադային է, ոչ ոք չգիտի իրական տարողությունը, այդ խոսքերը բոլորն էլ ասում են»,-ասաց ազգագրագետը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրեց, որ խոսքը արմատական փոփոխությունների մասին է: «Կարեն Կարապետյանը դրական էմոցիաներ է առաջացնում: Ասում են՝ ՀՀԿ-ական չի: Ավելի լավ, որ ՀՀԿ-ական չի, չի շփվել այն համակարգի հետ, որին լավի հետ քննադատում են նաեւ»,-ասաց նա: Ինչի՞ կեղտոտ կուսակցությո՞ւն է ՀՀԿ-ն հարցին, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Պրովոկացիոն բաներ մի ասեք: Մենք ունենք պրոբլեմներ: Պատմության հատվածում նայենք՝ բավականին ձեռքբերումներ ունենք: Կարեն Կարապետյանը մեր երկրի ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի եղածի հետ քիչ է կապված: Բայց ինչքան եղել է՝ դրական իմիջ է թողել»:
