Վարչապետի առաջ պետք է հարցեր բարձրացնել.Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. ‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների իսկապես պատրաստ է: Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի, իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել:Ժմանակին, երբ Կ. Կարապետյանը քաղաքապետ էր, քաղաքապետարանի աշխատակիցների վրա դրական տպավորություն էր թողել, բայց սա չի կարող հիմք լինել եզրակացություն անելու, թե այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի››: ‹‹Կարծում եմ՝ այդ կայացած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն ցույց է տվել, որ իրական կայուն ուժեր չունի: ՀՀԿ-ն միշտ էլ ասել է՝ մեր կուսակցությունը ժողովրդի սիրելին է, ընտրյալ է, բայց ընտրությունների ժամանակ նկատվել է համապատասխան ուժերի բացակայություն››, – լրագրողների ճշտող հարցին,թե ինչպե՞ս ստացվեց, որ Կ. Կարապետյանը ՀՀԿ-ական չէ, բայց վայելում է ՀՀԿ-ականնրի վստահությունը,նման պատասխան տվեց ազգագրագետը:
