Իշխանությունների թեկնածուն Կողբում պարտվել է
Սեպտեմբերի 18-ին շուրջ 350 համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել կամ վերընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները, Աշտարակում` անկուսակցական թեկնածուն։ Տավուշի մարզի Կողբ համայնքում իշխանությունների թեկնածուն պարտվել է: Այստեղ ձայների առավելությամբ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, որը նախկինում երկու անգամ ղեկավարել է համայնքը: Կողբի նախկին գյուղապետ, հանրապետական Արամայիս Աբովյանը ստացել է 932 քվե, Արսեն Աղաբաբյանը` 1248: Մյուս երկու հանրապետական թեկնածուները` Սուրեն Մարտիրոսյանն ու Գոռ Վանյանը, ստացել են համապատասխանաբար 506 եւ 97 ձայն: Անվավեր քվեաթերթրիկների թիվը 49 է: Կողբում գրանցվել է ընտրողների 61% մասնակցություն: 4676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2855-ը:
