Ողբերգական դեպք.հարսանքավորները վթարի են ենթարկվել.կա 2 զոհ ,3 վիրավոր. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ
Այսօր` սեպտեմբերի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, «Opel» մակնիշի 29 ՍՕ 653 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են. 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ Ժամանել է նաև թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Արթուր Սահակյանի գլխավորութմամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
