Էջմիածինցիները պատասխանեցին Մանվել Գրիգորյանին
Ինչպես հայտնի է երեկ՝սեպտեմբերի 18-ին, Էջմիածին քաղաքում քաղաքապետի ընտրություններ էին և ինչպես սպասված էր իր թեկնածությունն էր առաջադրել նաև Էջմիածնի գործող քաղաքապետ,գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝Կարն Գրիգորյանը: Ըստ պաշտոնական տեղեկությունների Էջմիածնում մասնակցել է ընտրողների ընդամենը 36 տոկոսը,որը էջմիացիների պատասխանն է Մանվել Գրիգորյանին, նրա թեկնածու որդուն, եւ իհարկե, Սերժ Սարգսյանին: Եվ այսպես. Արմավիրի Էջմիածին քաղաքի 19/18 ընտրատեղամասում ձայների առավելագույն քանակը եղել է նախկին քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի օգտին: Նրա օգտին հաշվվել է 452 ձայն: Անկուսակցական Արթուր Թումանյանն ստացել է 117 ձայն, Արթուր Խաչատրյանը՝ 39-ը: Անվավեր է ճանաչվել 46 քվեաթերթիկ: 19/18 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 1843 քաղաքացիներից ընտրության են եկել 654-ը (35%):
