«Հիմնազուրկ եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք է»

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ահազանգը` կապված 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ  «որդեգրած դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ»-ի հետ, հիմնազուրկ և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք է ԿԸՀ հասցեին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ԿԸՀ է այցելել քաղաքացի, որը տեղեկացրել է, որ ցանկանում  է ներկայացնել դիմումներ` 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված: Նրան պարզաբանվել է, որ դիմումները կարող է գցել հատուկ այդ նպատակով հանձնաժողովի վարչական շենքի առաջին հարկում տեղադրված արկղում, որից հետո քաղաքացին հեռացել է: Քիչ անց նա նորից այցելել է հանձնաժողով և նշված արկղ գցել իր դիմումները: Դիմումներն արդեն իսկ մուտքագրվել են հանձնաժողովում: Դրանք իրենցից ներկայացնում են տարբեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ուղղված 28 դիմումներ և առանձին փաթեթով թվով 92 լիազորագրեր: Ի դեպ, նշված դիմումներում նշված են այն փաստերը, որոնք նույնությամբ կրկնում են քվեարկության օրվա ընթացքում transparency.am  կայքում զետեղված նյութերը: Ի դեպ, հարկ է նկատել նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը, իսկ նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները կարող են բողոքարկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին պարզաբանվել է նաև դիմումները հանձնաժողովին հանձնելու նպատակով ներկայացած քաղաքացուն: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am