Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում է Գագիկ Ծառուկյանին

Նախագահը մասնակցել է Հայաստանի մեդալակիր օլիմպիականների պարգևատրման և մեծարման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հա¬ջող հանդես գալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ռիոյում՝ համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար: «Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է: Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ: Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետև դահլիճում նստածները և, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին անգիր գիտի: Ուզում եմ մեկ անգամ ևս բոլորիդ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաև արժանապատիվ ապրել: Վստահ եմ, գնալով այս աջակցությունը ավելանալու է: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր մարզիկների ծնողներին, նրանց քույրերին և եղբայրներին, այն միջավայրին, որ ծնել ու դաստիարակել է հերոս: Իրոք, մեր մարզիկները հերոսներ են, և մենք այսպես պետք է առաջ շարժվենք: Առաջ շարժվենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Շնորհակալ եմ: Ապրե՛ք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am