4 ժամ և 85 ընտրախախտում
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ ու թերություններ: Նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: Նախաձեռնության 112 դիտորդները գտնվելու են 57 տեղամասերում: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության՝ ժամը 12-ի դրությամբ, այն է՝ 4 ժամում, նախաձեռնությունն արձանագրել է 85 ընտրախախտում: Դրանք են՝ մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավիղով, ընտրողների ուղղորդում տեղամասում և դրանից դուրս, բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ, ընտրական հանձնաժողովի կողմից դիտորդի ազատ տեղաշարժման խոչընդոտում, նրա իրավունքների սահմանափակում և այլն Ըստ այդմ, Մասնավորապես, Աշտարակի 14/10 ընտրատեղամասում ընտրողները գալիս են քվեարկելու թերթիկներով, ուր գրված են ընտրողների հերթական համարները և ավագանու թեկնածու Տաշչյան Մուշեղ Սայաթ-Նովայի հերթական համարը, ինչը, ըստ ամենայնի, նախապես ուղղորդման ցուցիչ է, իսկ հիշյալ թղթիկները` քվեարկության նկատմամբ հսկողության միջոց:
