«Դավայ...». ոստիկանապետը լրագրողներին /տեսանյութ/
Այսօր` հունվարի 28 –ին Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք, զբաղվեք ձեր գործով, բացեք դիմացս: Դավայ....»,- լրագրողներին դիմեց Վլադիմիր Գասպարյանը: Այդ ժամանակ ոստիկանապետին մոտեցավ մի սպիտակահեր, տարեց կին` ասելով. «Հլը մի րոպե, հլը լռեք, ինչի՞ եք շրջապատել էս տղին: Խնդրում, աղաչում եմ, որ ոչ մեկն էսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի, էսօր մեր տղաների օրն ա: Էսօր իմ ծնունդն ա ու իմ տղեն արդեն շնորհավորել ա: Էս ի՞նչ եք անում...»: Ոստիկանապետը գրկեց կնոջը ու ասաց.«Մեր ջան արի, արի գնանք» Մանրամասները՝ տեսանյութում:
