ՀՀԿ-ում համատարած խլացե՞լ են

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի անսպասելի հայտարարությունները խառնել էր ՀՀԿ-ականների անդորրը։ Տնտեսության ծանր վիճակի մասին արձանագրումը, նորմալ գործարարների բիզնեսը չխլելու, կախարդական փայտիկի , արագ արդյունքներ չակնկալելու եւ վարչապետի այլ հայտարարությունները պարզվում է շատերին է շոկի մեջ գցել։ Քանզի ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ակնկալում էին, որ Հայաստանը մոտ ապագայում Սինգապուրի կվերածվի, իսկ վերածողն էլ լինելու է նոր վարչապետը։ Կարեն Կարապետյանի գովքի համար հերթեր կանգնած ՀՀԿ-ականները նրա բենեֆիսից հետո կարծես հիասթափվել էին եւ բոլորը միաբերան ԱԺ-ում պնդում էին, թե չեն լսել վարչապետի հայտարարությունները։
«Որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու»,- հիշեցնենք, հենց այսպիսի հոռետեսական տրամադրությամբ իր առաջին ելույթը սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը , ապա հայտարարեց, որ կախարդական փայտիկ չունի, իսկ երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է:
Այսօր պարզվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վարչապետից նման խոսքեր չի լսել: «Ո՞վ ա ասում է, որ տնտեսությունը ծանր ա: Ես չեմ լսել, որ Կարեն Կարապետյանն ասել ա»,- զարմացած բացականչում էր պատգամավորը ու փախչում ԱԺ միջանցքի այս ծայրից այն ծայրը։ Աժ նախագահն էլ փախուստի դիմեց ու պատսպարվեց նիստերի դահլիճում, երբ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ նկատի ուներ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով երեկ հայտարարեց, որ այսուհետ հավասար խաղի կանոններ են լինելու, և հաջողակ բիզնեսները չեն խլվելու: Հարցին, թե այսինքն՝ մինչ այս բիզնե՞ս է խլվել Հայաստանում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ խլվել է, ոչ դրվել է, ոչ էլ Կարեն Կարապետյանն էնպիսի բան է ասել, որ հիմա ձեզ համար անհասկանալի է»: Այնուհետև Գալուստ Սահակյանը հավելեց. «Նա այդպիսի բան ասած չի լինի, ընդհանուր միտքը պիտի լսեմ: Ես չեմ էլ հասկանում ինչ է ասել»:
Գրեթե նույն ոճի մեջ էր Հերմինե Նաղդալյանը , երբ ուղղեցին նույն հարցը, ինչ Գալուստ Սահակյանին «Ես ընկալեցի վարչապետի հայտարարությունը այն բազմաթիվ վերլուծությունների ու քննարկումների ոգու ներքո, որը մշտապես ունեցել ու հայատարարել է ՀՀԿ-ն: Մենք միշտ սթափ ու օբյեկտիվ գնահատական ենք ունեցել բոլոր խնդիրներին, որ կան մեր տնտեսության մեջ»,-ասաց նա ու շարունակեց «Իհարկե, 25 տարի շրջափակման մեջ գտնվող երկրի տնտեսությունը ծանր վիճակում էր լինելու, իհարկե, փոքր շուկա ունեցող, փոքր գնողական հնարավորություն ունեցող երկրի խնդիրները բավական ծանր են լինելու»: Իհարկե, տիկինը այդպես էլ նույն եռանդով չբացատրեց՝ ինչպես է, որ պատերազմական տարիները անձամբ իր եւ մյուս ՀՀԿ-ականների բիզնեսի կողքով անցել, ինչպես է այս տարիներին նրանց բիզնեսը բարգավաճել, բայց առանց բառ ասելու էլ, բոլորին է դա հայտնի։
Անդրադառնալով վարչապետի՝ հավասար խաղի կանոններ ստղծելու ու բիզնես չխլելու վարաբերյալ հայտարարությանը, Նաղդալյանն ասաց. «Ես չգիտեմ որևէ նման օրինակ և չեմ էլ կարծում, որ ամեն մի բառի տակ, որը դուք լսում եք պաշտոնյաներից, պետք է վերցնել, միկրոսկոպով ուսումնասիրել ու բաներ ման գալ: Մեր հայկական հին ու բարի ավանդույթն է, ասում են՝ եզը վերցնում են, տակը հորթ են ման գալիս: Կարծում եմ, որ վարչապետը նկատի է ունեցել հնարավոր բոլոր հանգամանքները, որ կարող են եղած լինել երբևիցե որևէ երկրում որևէ ժամանակ կամ որևէ նեգատիվ երևույթ կարող էլ լինել ու գոյություն ունենալ: Այդ պահը չեմ լսել, միգուցե ուշադրությունս այլ տեղ է եղել, դրա համար չեմ կարող լավ մեկնաբանել»:
Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am