Միջադեպ Էջմիածնում
shamshyan.com-ը գրում է. Արմավիրի մարզում այսօր Ժամը 11:30- սահմաններում Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 54-ամյա Ռուստամ Սադոյանը Երևան-Մարգարա ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 09 ՕՍ 038 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։Վթարի հետևանքով վարորդ Ռ. Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ կար են դրել նրա ականջին: Աղբյուրը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման պատճառով մի քանի ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, սակայն կարճ ժամանակում ժամանել են Էլեկտրացանցի աշխատակիցները և վերացրել վթարը:
