Ղարաբաղի հարցը` կրկին ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Անցյալ շաբաթ համանախագահները հանդիպեցին Ռուսաստանի արտգործնախարարի հետ: ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: ԱՄՆ-ը կարևորում է այդ հակամարտության կարգավորումը: Մենք կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն և աշխատեն այդ ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարօրության ապահովման»,- ասել է Սեկուտան: ԼՂ խնդիրը կրկին ՄԱԿ-ի հարթակում է: Օրերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ կառույցի հետ լիարժեք չհամագործակցելու համար: «Միջազգային փորձագետները մինչ այժմ չեն կարողանում մտնել Լեռնային Ղարաբաղ», ասել է գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինը Ժնևում՝ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 33-րդ նիստում. «Ես ցավում եմ, որ Հայաստանը մինչ այժմ լիովին չի համագործակցում Թբիլիսիում գտնվող մեր ներկայացուցչության հետ, որը աջակցում է Հարավային Կովկասի երկրներին: Այդ իսկ պատճառով մենք անկարող ենք համագործակցել և լիարժեք կապ պահպանել Հայաստանի կառավարության, պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»: Ամփոփելով մարդու իրավունքների վիճակը աշխարհում՝ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան հատուկ անդրադարձել է «սառեցված հակամարտություններին», փաստելով՝ չճանաչված կամ վիճահարույց այս տարածքներում միլիոնավոր մարդիկ են ապրում խորը անորոշության մեջ: «Իմ գրասենյակը մինչ օրս, այդ թվում՝ապրիլյան իրադարձություններից հետո, չի կարողանում մտնել ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ իսկ պատճառով, իրարամերժ պնդումները՝ մարդու իրավունքների խախտումների մասին, չեն կարող ստուգվել, հարյուր հազարավոր փախստականների ու բռնի տեղահանվածների դրությունն էլ մարդու իրավունքների տեսանկյունից վերջին տասնամյակներում արժանի քննության չի ենթարկվել ոչ իմ գրասենյակի, ոչ էլ միջազգային հանրության կողմից», - հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը: Զեիդ Ռաադ ալ-Հուսեինը խորը մտահոգություն է հայտնել նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղրիմի վերաբերյալ, ընդգծելով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը շարունակում է հաղորդումներ ստանալ բռնությունների, կամայական ձերբակալությունների ու կտտանքների մասին, սակայն տեղական իշխանությունները, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բազմաթիվ դիմումներին, մերժում են միջազգային իրավապաշտպանների մուտքն ապահովել: Արդեն երկու տարի այս պաշտոնը զբաղեցնող Զեիդ Ռաադ ալ-Հուսեինն ընդգծել է՝ միջազգային դիտորդների առջև դռները փակելով կառավարությունները միայն խորացնում են առկա կասկածները: «Հարց է ծագում է՝ ի՞նչ են նրանք փորձում իրականում մեզնից թաքցնել», - հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը՝ կառույցի անդամ բոլոր երկրներին կոչ անելով լիարժեք համագործակցել իրենց հետ: Մինչդեռ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ԼՂ իշխանությունները երբևէ որևէ խնդիր չեն հարուցել միջազգային փորձագետների այցելության համար, ուստի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի քննադատությունը, թե իրենք չեն կարողանում մուտք գործել Ղարաբաղ, Ադրբեջանի իշխանություններին է ուղղված: «Ադրբեջանը մի քանի ճամփաներ ունի բոլիվուդյան կամ հոլիվուդյան տիպի, որտեղ կան այդ փախստականներ կոչեցյալները, և որոնք ամեն անգամ շոուի պես այնտեղ տարբեր մարդկանց են տանում՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: Փաստորեն նման հայտարարությամբ ՄԱԿ-ի այս բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանին ասում է, որ նման շոուն չի կարող ցույց տալ իրական պատկերը»: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով ՄԱԿ-ի պաշտոնյայի զեկույցը՝ ասել է, որ Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն իր ափսոսանքն է հայտնել, որ մինչև այժմ տեղի չի ունեցել գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ վերահաստատելով, որ Հայաստանը լիովին պատրաստակամ է աջակցելու այցին: «Դրա իրականացման համար անհրաժեշտ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, և ակնհայտ է, թե որն կողմն է առայսօր խոչընդոտում այդ գործընթացին», - ասաց Բալայանը: Հիշեցնենք, որ 2004-ին ԵԱՀԿ ՄԽ-ի փաստահավաք խմբի կազմում Ղարաբաղ են այցելել նաև ՄԱԿ-ի փորձագետները, այսինքն, որ որևէ խոչընդոտ չի եղել: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի քննադատությանը, ապա դրան անհրաժեշտ է արձագանքել ըստ արժանվույն: ՄԱԿ-ում Ադրբեջանը մշտապես փորձել է խնդիրներ ստեղծել ԼՂ հարցով, այդ իսկ պատճառով, Ստեփանակերտը պետք է որևէ հնարավորություն թույլ չտա, որպեսզի այդ ամբիոնից հայկական կողմին ինչ-ինչ հարցերում քննադատեն: Նկատենք, որ վերջերս ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը «Interfax»-ին տված հարցազրույցում նշել էր, որ համանախագահողները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մի հանդիպում կազմակերպել և հավելել էր, որ նոր գագաթաժողով գումարելու ծրագրեր կան, սակայն դեռևս հստակ չեն: Հանդիպման վայրի և ժամանակի ընտրության համար համանախագահողները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կհանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Թամար Բագրատունի

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am