Բանակն ամեն օր իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով. Սեյրան Օհանյան
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց.«Ցանկանում եմ, որ մենք բոլորս ամեն ինչ անենք, բանակի հետ միասին, համաժողովրդական բանակի վերածելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Պատահական չէ, որ այսօր այցելում են Եռաբլուր՝ իրենց մարտական ընկերներին, նրանց հարազատներին ևս շնորհավորելու»: «Այսօր այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս՝ մեզանից յուրաքանչյուրի միջով սարսուռ է անցնում, և ցավն ու սխրանքը շաղախում-դարձնում է հպարտություն՝ մեր մարտական ընկերների և բանակի համար, և այնուհետև՝ նաև կարծրացնում, դարձնում պատասխանատվություն այսուհետ սխալներ չգործելու համար: Կարծում եմ, որ մեր բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ բանակը տարածաշրջանում փոխգործունակ բանակ է, մրցունակ բանակ է, նաև հաղթանակած բանակ է: Ինքն ամեն օր մեր սահմաններում՝ Արցախում, շփման գծում, իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով: Շնորհավորում եմ մեր բոլորիս տոնը»,հավելեց պաշտպանության նախարարը:
