Դեղձուտի գյուղապետը խախտում է օրենքը
Աարատի մարզի Դեզձուտ գյուղում համայնքապետի և ավագանու ընտրություններ են տեղի ունենում: Պայքարը ընթանում է գործող գյուղապետ, հանրապետական Մուրադյան Յուրիի և անկուսակցական Նազարպուր Հովիկի միջև: Գործող գյուղապետը, խախտելով օրենքը, մի քանի ժամ շարունակ գտնվել է Դեղձուտի գյուղապետարանում, որը տվյալ պահին հանդիսանում է 17/01 ընտրատեղամասը, որտեղ և տեղի են ունենում համայնքապետի ընտրությունները:
