Գյուղում Արայիկիս բոլորը սիրում են, Խանդոյանի մայրը քվեարկեց
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտում համայնքում առաջադրված թեկնածուներն են` անկուսակցական, «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը, գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանը: Արայիկ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ համագյուղացինրի մի մասը իր որդուն է ձայն տալու: «Գյուղում Արայիկիս բոլորը սիրում են, հարգված տղա է, նա մեր գյուղի պարծանքն է ու հերոսը, դրա համար էլ նրան պետք է ընտրեն: Հույս ունեմ, որ ձայները կբավարարեն, որ Արայիկս ստանձնի համայնքի ղեկավարի պաշտոնը»,- ասաց Խանդոյանի մայրը: Ծաղկահովիտում ժամը 11:00-ի դրությամբ գրանցված 1609 ընտրողից ընտրությանը մասնակցել է 228-ը:
