Բյուրականում քվեարկել են մեքենայի մեջ
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի չորս քաղաքացիներ այսօր քվերարկել են 15/01 ընտրատեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ: Հանձնաժողովի նախագահ Արտաշես Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ որ դրսում քվեարկողները հաշմանդամություն ունեցող մարդիկ էին և հնարավորություն չունեին ընտրատեղամաս մտնելու, սա է պատճառը, որ իրենք ավտոմեքենայի մեջ ապահովեցին քվեարկությունը։

