Աշտարակում պատռել են քվեաթերթիկը
Այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ժամը 09:00 դրությամբ արդեն արձանագրել է 32 ընտրախախտման դեպք: Նախաձեռնությունը դիտորդներ ունի Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: Ներկայացնում ենք ընտրախախտումների առավել ակնհայտ դեպքերը: Աշտարակ քաղաքի 14/7 ընտրատեղամասը հարմարեցված չի եղել դիտորդների ու հանձնաժողովի անդամների աշխատանքների կատարմանը, տեղեշարժվելու հնարավորությունը սահմանափակվել է: Վստահված անձինք այցեքարտերով չեն եղել, պահանջելու դեպքում նոր ներկայացրել են: Հանձնաժողովի նախագահին դիմել են սենյակային պայմանների բարելավման համար, որին ի պատասխան ասվել է, որ դիտորդները խոչընդոտում են ընտրական գործընթացին: 07:45-ի դրությամբ էլ Խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժը: 14/5 ընտրատեղամասում մի աղջիկ քվեախցիկում փորձել է հեռախոսով լուսանկարել, վստահված անձը նկատել է, միանգամից նրանից վերցրել են հեռախոսը, հանձնաժողովի նախագահը հեռախոսը դրել է սեղանին, իսկ քարտուղարը առանց որևէ զգուշացում անելու պատռել է ծրարը և անվավեր համարել քվեարկությունը: Դիտորդին են մեղադրել հանձնաժողովի աշխատանքն ուղղորդելու համար: 14/6 ընտրական տեղամասը բացվել է ժամը 6:45, հանձնաժողովի անդամները եկել են 6:55-ին: Ընտրատեղամասի կողքի կառույցի վրա փակցված է եղել ավագանու թեկնածուներից մեկի նկարը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է այդ մասին և անմիջապես հրահանգել է պաստառը հանել, ինչն էլ արվել է: Տեղ գյուղի 37/5 ընտրատեղամասում ՏԸ հանձնաժողովն աշխատանքներն սկսել է ուշացումով՝ ժամը 07:30-ին, հանձնաժողովի անդամները ժամը 7-ից հետո են եկել տեղամաս: Գորիս քաղաքի 37/17 ընտրական տեղամասում քարոզչական նյութերի են եղել:
