Գորիսում մեկ թեկնածու է առաջադրվել
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են: Ավագանու թեկնածուները 26-ն են: Համայնքների խոշորացման արդյունքում Գորիս համայնքը ներառում է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը: Գորիսի ղեկավարի ընտրություններում ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը:
