Տեղ համայնքում ընտրական հանձնաժողովը աշխատանքները սկսել է ուշացումով
Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովը աշխատանքները սկսել է ուշացումով․ այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքից: Տեղ համայնքում նաև արձանագրվել է ընտրատեղամասի գույքի կահավորման խախտում: Նշենք, որ համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու են առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը և Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո
