Աշտարակի ընտրատեղամասում ընտրողները գալիս են քվեարկելու թերթիկներով
Աշտարակի 14/10 ընտրատեղամասում ընտրողները գալիս են քվեարկելու թերթիկներով, ուր գրված են ընտրողների հերթական համարները և ավագանու թեկնածու Տաշչյան Մուշեղ Սայաթ-Նովայի հերթական համարը։ Դա, ըստ ամենայնի, նախապես ուղղորդման ցուցիչ է, իսկ հիշյալ թղթիկները` քվեարկության նկատմամբ հսկողության միջոց։ Այս մասին լուսանկարը հրապարակվել է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
