Արթուր Թումանյանը ներկա չի լինի ընտրություններին. նա հիվանդանոցում է
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, ով սեպտեմբերի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած կրակոցներից ու ծեծկռտուքից վիրավորում էր ստացել, ներկա չի լինելու ընտրություններին:
«Բժիշկը թույլ չտվեց դուրս գրել հիվանդանոցից, քանի որ Արթուրն իրեն այդքան էլ լավ չէր զգում: Ճնշման անկում, գլխապտույտ ունեցավ, վատացավ, ցավոք, հնարավոր չէր նրան այդ վիճակով դուրս գրել», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Թումանյանի կինը` Գոհար Թումանյանը:
Նա նշեց` չնայած ամուսնու բացակայությանը` նրա ընկերներն ու ընտանիքի անդամները բոլորը ընտրատեղամասերում են:
«Այս պահի դրությմաբ ամեն ինչ նորմալ է, որևէ խախտում չի արձանագրվել: Ամեն ինչ անելու ենք, որ ընտրություններն անցնեն օրինական ճանապարհով», - նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի կինը:
