Թեժ ընտրություններ Արագածոտնի մարզում
Հանրապետությունում ընթացող ՏԻՄ ընտրություններից ամենաուշագրավն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում է: Այստեղ առաջադրվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը կալանքի տակ է գտնվում: Բացի «Միայնակ գայլից»՝ առաջադրվել են նաեւ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ու Նորայր Հակոբյանը: Ծաղկահովիտում թեժ ընտրություններ են սպասվում: Արագածոտնի մարզում թեժ ընտրություններ են սպասվում նաեւ Ապարան եւ Աշտարակ քաղաքներում: Ապարանում ի սկզբանե առաջադրվել էր 4 թեկնածու՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ՀՀԿ-ական Տիգրան Եղիազարյանը, անկուսակցական, Ապարանի պանրի գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանն ու «Ապարան Գրուպ»-ի տնօրեն Էդգար Փարվանյանը: Այսօր իրար դեմ կմրցեն միայն Փարվանյանն ու Աբրահամյանը:
