Ապարանում քաղաքացիներն աննախադեպ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր` սեպտեմբերի 18-ին, ժամը 8-ից քաղաքացիներն ակտիվ մասնակցում են քաղաքապետի ընտրություններին: Ապարանում գործում է 3 ընտրատեղամաս: Քաղաքացիներն աննախադեպ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքից քաղաքացիներից բողոքներ չկան: Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը: Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
