Նոր Կյանքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 3.5 տոկոսը
Արարատի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքում համայնքի ղեկավարի ընտրությանը ժամը 09:00-ի դրությամբ մասնակցել է ընդամենը 46 ընտրող: Armtimes.com-ի թղթակիցը Նոր Կյանքից փոխանցում է, որ ընտրախախտման դեպքեր չեն գրանցվել, իսկ ընտրողների թիվն, ըստ ընտրական ցուցակների, 1995 է:
Նոր Կյանքում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մայիս Աբրահամյանը:
