Էրդողանի թիրախը

Կոստանդնուպոլսի պատրիարքը թուրքական մամուլի խաչաձեւ կրակի տակ է հայտնվել, վերջինս պատմում է օրինական կառավարության դեմ դավադրություն նախապատրաստած եռյակի` Գյուլենի, ԿՀՎ-ի եւ պատրիարքի մասին։ Այս տարվա հուլիսին Ռեջեփ Թայյիփ Էրդողանի դեմ տեղի ունեցած հեղաշրջման փորձի կողմնակից լինելու մեջ հազարավոր կասկածվողների` լրագրողների, զինվորականների, դատավորների, դասախոսների թվում այժմ հայտնվել է էկումենիկ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I Կոստանդնուպոլսեցին: Առաջին անգամ այն գիշերից հետո, երբ Էրդողանի իշխանությունը մի քանի ժամով սպառնալիքի տակ է հայտնվել, թուրքական մամուլը նշանառության տակ է  առել Բարդուղիմեոսին: Առաջին հարվածը հասցրել է  Aksam օրաթերթը. վերջերս նրա առաջին էջում պատմվում էր կրոնական գործչի` հեղաշրջման փորձին ենթադրյալ մասնակցության մասին. հեղինակները չէին խնայել մանրամասները` կցելով մի շարք լուսանկարներ, որտեղ միասին երեւում էին Բարդուղիմեոսը եւ Ֆետհուլլա Գյուլենը, հայտնում է իտալական Il Foglio պարբերականը: Ճիշտ է, լուսանկարներն արվել էին 90-ական թվականներին, երբ քարոզիչը դեռ չէր հեռացել Փենսիլվանիայի անտառներ եւ Էրդողանի լավ բարեկամն ու խորհրդականն էր:   Aksam-ում պատմվում է օրինական իշխանության դեմ իբր դավադրություն նախապատրաստած եռյակի` Գյուլենի, ԿՀՎ-ի եւ պատրիարքության դեմ:  Հրապարակման մեջ ասվում է, որ վերջինիս մասնակցության պատճառը պետք է փնտրել Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման եւ, որպես հետեւանք, Թուրքիայի եւ Կիլիլ պատրիարքի ղեկավարած ռուսական եկեղեցու մերձեցման մեջ, որը սառը հարաբերությունների մեջ է Բարուղիմեոսի հետ: Խնդիրն այն է, որ պարբերականի առաջարկած դեպքերի շարադրանքը հիմնված է Եմենում ԱՄՆ-ի նախկին դեսպան Արթուր Հյուզին  (Arthur Hughes) վերագրվող թղթապանակի վրա, որտեղ նա պատմում է Գյուլենի եւ Բարդուղիմեոսի միջեւ սերտ կապի մասին: Պարզվել է, որ թղթապանակը կեղծ է:  Այդ մասին հայտնել է ինքը` վաշինգտոնյան դիվանագետը, որը հասել է նրան, որ ինտերնետից հեռացվի հոդվածը:  Անկախ այն բանից, թե արդյոք թղթապանակի պարունակությունը ճիշտ է, թե սխալ, կարեւոր է այն, որ Էրդողանի իրականացրած զտումների թիրախում է հայտնվել նույնիսկ կոստանդնուպոլսյան պատրիարքը, որը հեղաշրջմանը հաջորդած շաբաթվա ընթացքում մեծ զգուշավորություն է հանդես բերել   (ոմանց կարծիքով նույնիսկ` ավելորդ):   Ոչ մի ավելորդ բառ չի ասվել, միայն` կառավարության հետ համերաշխության պաշտոնական արտահայտություններ: Հաջորդ օրը Էրդողանի հաղթական վերադարձից հետո Ստամբուլ, նրա կողմնակիցների հսկայական ամբոխի շրջանում կրոնական առաջնորդները փաստաթուղթ են տարածել, որտեղ «մեծ վիշտ էր արտահայտվում ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը խախտել էր հանգստությունը մեր սքանչելի երկրում եւ աշխարհում»: Ի թիվս այլ անձանց, այդ փաստաթղթի տակ առկա էր նաեւ Բարդուղիմեոսի ստորագրությունը: Բայց պարզվեց, որ դա բավարար չէ: Տարբեր դիտորդներ նշել են, որ իշխանություններն առիթն օգտագործել են, որպեսզի իր տեղը ցույց տային երկրի կրոնական առաջնորդներից մեկին, որն արտասահմանում զգալի հեղինակություն է վայելում` գրություն ուղարկելով նույնիսկ Պապի նստավայր, որի հետ արդեն մեկ տարի էր, ինչ փչացել էին հարաբերությունները` այն բանից հետո, երբ Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում ելույթ էր ունեցել անկում ապրող Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին` դրա առանցքային կետերը կրկնելով նաեւ այս տարվա հունիսին Հայաստան այցի ընթացքում:   Հենց վերջերս, հեղաշրջման անհաջող փորձից կարճ ժամանակ առաջ, այդ նույն Aksam պարբերականում պատմվում էր Ամերիկայում Գյուլենի կողմից ֆինանսավորվող եկեղեցու մասին, ինչը (ասվում էր այդ հոդվածում), անկասկած «ողջունվում էր Վատիկանում»:  Ճիշտ այդպես էլ, ասված էր աղբյուրում, Վատիկանը ողջունել է Լեւենյան կաթոլիկ համալսարանի եւ Փենսիլվանիայում  թաքնվող քարոզչի միջեւ ձեռք բերված համաձայնությունը:  Համաձայնագրի շրջանակում Բելգիայում պետք է իմամներ պատրաստեին` փոխարինելու նրանց, որոնք Թուրքիայից էին ուղարկվել: Համալսարանում այդ տեղեկությունը հերքել են: Ի աջակցություն   եկեղեցու եւ այսպես կոչված պետհաստատությունների միջեւ դավադրության եւ միության տեսությանը, խոսվում էր նաեւ Հովհաննես Պողոս Երկրորդի մասին, որը մեղավոր էր նրա համար, որ    20 տարի առաջ` 1998 թվականին ծանոթացել էր Գյուլենի հետ: Պատրիարքությունն առայժմ «ափսոսանք է հայտնում» «կեղծ մեղադրանքների» առումով: Նոտայում, որը ստորագրվել է հանրության հետ կապերի պատասխանատու, պրոտոպրեսվիտեր Դոսիտեոս Ագնոստպուլոսի  (Dositheos Agnostpoulos) կողմից, հերքվում է դավադրությանը որեւէ մասնակցություն, իր` պատրիարքի աղբյուրները   Fides գործակալության հետ զրույցում նշում են, որ տեղի ունեցողը գործողություն է հիշեցնում, որն իրականացվում է` բարդացնելու Բարդուղիմեոսի վիճակը, որն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից` դիվանագիտական նկատառումներից ելնելով եւ զբաղված է ապագայի մասին մտքերով` հասկանալով, որ նրան, ով կզբաղեցնի իր տեղը, անխուսափելիորեն թուրքական քաղաքացիություն կտրամադրվի: Ինչը ներկայիս պայմաններում շատ բարդացել է:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով գերիների հարցը չի ստանում միջազգային արձագանք Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am