Տեսնես՝ կզանգի՞ Վանոն

Լրագրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1988-ի դեկտեմբերի 10-ից սկսած՝ Վրեժ Իսրայելյանը, Հրաչյա Թամրազյանն ու Ալֆրեդ Ներսիսյանն ամեն իրիկուն գալիս էին իմ վարձով տունն ու նստում-սպասում Վանո Սիրադեղյանի զանգին։ Դեկտեմբերի 7-ի «աշխարհի վերջից» հետո Գորբաչովը մտածեց, որ Ղարաբաղի հարցն էլ «լուծվեց»-պրծավ, ու դեկտեմբերի 10-ին մեր դարավոր բարեկամները ներխուժեցին Հայաստանի գրողների միության շենք ու ձերբակալեցին այդ պահին այնտեղ գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի հինգ անդամների։ Մնացածները թաքնվեցին։ Վանոն էլ էր թաքնված։ Ու ամեն օր զանգում էր ինձ, որ ասի՝ դեռ էստեղ եմ, դեռ չեն ձերբակալել։ Վրեժը, Հրաչն ու Աֆոն էլ գալիս-նստում-սպասում էին, որ Վանոն զանգի, իրենք էլ թեթեւացած շունչ քաշեն, ասեն՝ էսօր էլ պրծավ։ Ամեն զանգելուց պարտադիր ասում էր՝ Վանոն ա՛։ Ես էլ պարտադիր ասում էի՝ ես քո ձենը ճանաչում եմ, ինչի՞ ես ամեն անգամ ասում։ Ոնց որ զոռով ասեր՝ եկեք ինձ բռնեք։ Պետքը չէր, ամեն զանգի սկիզբը սա էր՝ Վանոն ա՛։ Վերջին անգամ որ զանգեց, մի քիչ ջրիկացավ։ Դե, միշտ ասում էի, որ Վրեժը, Հրաչն ու Աֆոն մեր տանն են, էդ անգամ ասաց՝ բա խաշ չե՞ք դնում, ես էլ գամ ուտեմ (մի խաշ ուտող էլ լիներ...)։ Հեռախոսը դրեցի, ու տրամադրությունս ընկավ։ Ասացի՝ ինչի՞ էր էսքան ուրախ, էս գիշեր բռնելու են։ Հաջորդ օրը տղերքը եկան, սպասեցինք, սպասեցինք... Չզանգեց։ Տղաներից մեկն եկավ ու լուրը բերեց՝ գիշերը տարել են։ Ու սկսվեեեց։ Ես ողբում էի, Հրաչը լաց էր լինում, Վրեժը հո չէր փրփրել՝ ինչ եք ձեններդ գլուխներդ գցել, չգիտեի՞ք, որ բռնելու են մի օր, չգիտեի՞ք։ Օգուտ չկար, ես ու Հրաչը տզզում էինք։ ...Վրեժն էլ գնաց, Աֆոն էլ գնաց, Հրաչն էլ գնաց... Վանոյի զանգին սպասողներից միայն ես եմ մնացել։ Տեսնես՝ կզանգի՞ Վանոն»։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am