Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները կչեղարկվե՞ն. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը
Սեպտեմբերի 18-ին նշանակված Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները չեղյալ չեն համարվի՝ պայմանավորված Էջմիածնում երեկ տեղի ունեցած միջադեպով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ նրա` որևէ հիմք չկա վաղը կայանալիք ընտրությունները կասեցնելու համար, նման բան նախատեսված չէ օրենքով։ «Ընտրական օրենսգրքում դրույթ, որ որևէ միջադեպով պայմանավորված ընտրական գործընթացը կանգնեցնելու կամ կասեցնելու հետ կապված, ամրագրված չէ: Իսկ եթե ամրագրված չէ, հետևաբար ընտրական հանձնաժողովներն իրենք իրենց հայեցողությամբ չեն կարող ընդունել որոշումներ, որոնք ԸՕ-ով նախատեսված չեն»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։
