«7 դրամանոց» անմեղսունակություն

ՀՀ մոսկվանշանակ վարչապետը հայտարարեց գազի գների նվազեցման մտադրության մասին: Խոսքի առաջին մասում նշեց այլ սպառողների հաշվին, իսկ երկրորդ մասում՝ ծառայությունը մատուցողների հասշվին: Խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի համար նորից հանձնաժողովի ստեղծման մասին: Ու սկսվել է մի քննարկում, մի «լավատեսական» դրսևորումներով հուսառատ սպասումներ: Մի խոսքով.-մե քեֆ, մե ուրախություն: Երբ այդ «լավատեսական սպասումները» մատուցում են համակարգի շահառու անմեղսունակները, դա բացատրելի ու հասկանալի է: Բայց երբ նման «լավատեսության» մասին խոսում են արդեն ամեն օր համակարգափոխության անհրաժեշտությունից բարձրաձայնող, մոսկվաստեղծ հայամաֆիայի գործունեության էությունն ու նպատակը հասկացած, հարգանքի արժանացած մարդիկ, մնում ես զարմացած: Ստացվում է, որ պետությունից ու պետական կառավարումից խոսացողների մեծ մասը իրականում չի հասկանում, որ մոսկովյան ծրագրով Գազպռոմի միջոցով Հայաստանը թալանելու ու տնտեսությունը քայքայելու մեջ առաջնակարգ դերակատարություն ստանձնած մարդը, նույն Մոսկվայի նշանակումով վարչապետ աշխատելուց չի կարող այլ բան անել, բացի իր նախորդ գործունեությունը շարունակելը: Հակառակը կարող էր լինել միայն մի դեպքում: Եթե այդ իշխանությունը նա ստացած լիներ ժողովրդից ու հաշվետու ու պատասխանատու լիներ ժողովրդի առաջ: Իսկ այդպիսի էժան քայլերը միտված չեն ու չեն էլ կարող զարգացում ապահովել, կամ կոռուպցիայի վերացմանը նպաստել: Դրանք ուղղված են սկզբնական փուլում «ընդունելի» դառնալուն: Ու ստացվում է, որ բավական է մի յոթ դրամով, մի մասի համար գազի գին իջեցնի, կամ էլ մի քիչ խոսի կոռուպցիայի մասին, մեր մի մասը միանգամից մոռանում է պետություն կերտելու այբուբենն ու սկսում է սովորական դարձած «հույսով լինենք», «ես օպտիմիզմով եմ լցված», «ես հավատում եմ, որ այս անգամ», «այս մեկն ավելի գրագետ է ու աչքիս ավելի ազնիվ» ու այս կարգի այլ լոլոները: Իսկապես որ «ազատատենչ, 7 դրամանոց պետականաշինության անմեղսունակություն»: Ղարաբաղ կոմիտեի անդամ  Ալբերտ Բաղդասարյանի  գրառումը

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am